
Լյուբով Ուսպենսկայան հանգստյան օրերն անցկացրել է երիտասարդ, համակրելի երգիչ Լեւան Կբիլաշվիլիի հետ։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Instagram-ում, շանսոնի թագուհին գրկել է վրացի երիտասարդ տղային։
«Հանգստյան օրերը հիանալի ընկերակցությամբ եմ անցկացրել։ Որքան է բախտս բերել գործընկերների հարցում։ Հիանալի տրամադրությամբ եմ սկսել աշխատանքային շաբաթը։ Հաճույքով խորասուզվում եմ աշխատանքում»,- լուսանկարը մակագրել է շանսոնի թագուհին։
https://www.instagram.com/p/CA5jNIlDyWn/?utm_source=ig_embed