Արդյո՞ք կենդանիները կարող են կորոնավիրուս տարածել
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք կենդանիները կարող են կորոնավիրուս տարածել

Աշխարհի մի շարք երկրներում գրանցվել են կենդանիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր: Սակայն արդյո՞ք մարդիկ կարող են կորոնավիրուսով վարակվել կենդանիներից:

Մինչ այժմ հաստատվել է կենդանուց մարդուն կորոնավիրուսի փոխանցման 2 դեպք. 2 դեպքերում էլ դա եղել են ֆերմերային ազնվաքիսեր:

Կենդանուց վարկման ռիսկը գնահատելու համար գիտնականները կոչ են անում ուսումնասիրել տնային և վայրի կենդանիների գենետիկ նմուշները, գրում է Nature-ը:

University College London-ից միկրոկենսաբան Ջոան Սանտինիի խոսքով՝ վիրուսը կարող է տարածվել աննկատ որոշ կենդանիների մոտ:

Գիտնականները հիշեցնում են, որ ախտածինները հաճախ շրջանառվում են տարբեր տեսակների միջև, ինչը դժվարացնում է վիրուսների տարածման հսկողությունը: Ամենայն հավանականությամբ, մարդն առաջին անգամ վարակվել է չղջիկներից, սակայն հետազոտողները չգիտեն՝ քանի կենդանի է ներգրավվել վարակի փոխանցման շղթայում, և ինչ կենդանիներ կարող էին վարակման աղբյուր դառնալ:

Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակման ռիսկի տակ են 12 տարբեր կենդանիներ, ներառյալ՝ շներ և կատուներ, առյուծներ, վագրեր և ֆերմերային ազնվաքիսեր:

Լաբորատոր փորձերը հաստատել են վիրուսի նկատմամբ ծովախոզուկների, ճագարների և կապիկների ընկալունակությունը: Սակայն նման փորձեր չեն կատարվել կովերի, ոչխարների, ձիերի և այլ ընտանի անասունների համար:

Սակայն այն փաստը, որ կենդանիները կարող են վարակել այլ կենդանու, դեռ չի նշանակում, որ կենդանիները կարող են վարակել մարդկանց՝ նշում են մասնագետները:

med.news.am