
ԵՐԿԻՐ ԶԱԲԱԽԱ
Իսկ դուք գիտեք, որ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան հատվածի նշանավոր և գեղատեսիլ Ջավախք երկրամասի անվան վաղագույն հիշատակությունը արձանագրված է Վանի թագավորության հզորագույն գահակալ Արգիշթի Առաջինի Խորխորյան տարեգրությունում: Այստեղ Ջավախքը հիշատակվում է Զաբախա ձևով: Արձանագրության այդ հատվածից տեղեկանում ենք, որ Արգիշտի արքան արշավելով գրավել է Զաբախան` երկիրը զաբախայեցիների, և հասել մինչև ՈՒզինինաբիտարնա քաղաք և Սիրիմութարա լեռը: