8 նորածին վարակվել է վտանգավոր բակտերիայով, որը պատասխանատու է հայտնի «միջնադարյան հրաշքի» համար
Advertisement 1000 x 90

8 նորածին վարակվել է վտանգավոր բակտերիայով, որը պատասխանատու է հայտնի «միջնադարյան հրաշքի» համար

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Flinders Medical Centre հիվանդանոցում 20 տարվա մեջ առաջին անգամ Serratia marcescens բակտերիայով վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդում է Nine News-ը:

Առաջին դեպքը գրանցվել է մայիսի 18-ին: Մի քանի օր անց նորածինն ապաքինվել է, ապա նրա մահճակալն ախտահանել են: Սակայն մայիսի 30-ին վարակը հայտնաբերվել է մեկ այլ նորածնի մոտ, ով պառկել է նույն մահճակալի վրա: Նրան տեղափոխել են այլ հիվանդանոց ծանր, սակայն կայուն վիճակով:

Վտանգավոր բակտերիան հայտնաբերվել է 40 նորածիններից եւս 6-ի մոտ, սակայն վարակն առանց ախտանիշների է ընթացել:

Այդ բակտերիան կարող է միզամուղների վարակ, թոքաբորբ եւ սեպսիս առաջացնել: Այն հատկապես վտանգավոր է նորածինների եւ տարեցների համար: Serratia marcescens-ն «միջնադարյան հրաշքի» հնարավոր բացատրությունն է, որն առաջացել է Իտալիայի Բոլսեն քաղաքում: 1263 թվականին հաղորդության ժամանակ հացի վրա «արյուն» է հայտնվել: Հրաշքը հավերժացվել է Վատիկանում Ռաֆայելի աշխատանքի վրա, սակայն այժմ մասնագետներն ասում են, որ արյան փոխարեն եղել է Serratia marcescens, որը կարմիր պիգմենտացիա ունի:

med.news.am