
Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը սպասում է փոոքրիկի ծնունդին, ինչի մասին հայտնել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։
Գեղեցիկ կարգավիճակում գտնվող Սիրունը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Ապագա մայրիկը ոճային զգեստ է կրում ու արձակել է գանգուր մազերը։ Նա բնական շպարով է, իսկ մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել «քաղցր բարեմաղթանքների համար»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը», «հմայիչ եւ կանացի»։