Ինչպե՞ս ճիշտ չափել մարմնի ջերմաստիճանը. 3 հիմնական կանոն
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ճիշտ չափել մարմնի ջերմաստիճանը. 3 հիմնական կանոն

Երեք պարզ կանոնների պահպանումը կօգնի չափել մարմնի ջերմությունը առավելագույն ճշտությամբ, ինչպես պնդում է COVID-19-ը բուժելու հարցով Շանհայի փորձագիտական խմբի ղեկավար Չժան Վենհունը:

«Նովոստի Mail.RU» հաղորդում է, որ մարմնի ջերմաստիճանը չափելու բազմաթիվ մեթոդները, մասնագետի խոսքով, իրականում ոչ այնքան ճշգրիտ են: Օրինակ, եթե անհպում ջերմաչափի սենսորը մոտեցնել ձեռքին, ջերմաչափման արդյունքը կարող է սխալ լինել: Այստեղից է առաջանում է առաջին կանոնը. այդ սարքը խորհուրդ է տրվում մոտեցնել ճակատին հնարավորինս ճիշտ արդյունք ստանալու համար:

Երկրորդ կանոնը հետեւյալն է. մի՛ չափեք ջերմությունը սննդի ընդունումից անմիջապես հետո, քանի որ այդ ժամանակ այն շուրջ կես աստիճանով բարձր կլինի: Սպասեք առնվազն մեկ ժամ ուտելուց հետո, որպեսզի ստանաք հնարավորինս ճիշտ արդյունք:

Երրորդ կանոնը ենթադրում է, որ չարժե չափել ջերմությունը ֆիզիկական վարժություններից հետո, քանի որ դրանք նույնպես նպաստում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Կարելի է չափել ջերմությունը ֆիզիկական մարզումներից առնվազն 30 րոպե անց:

med.news.am