Ինչպես են նեղանում կենդանակերպի նշանները
Advertisement 1000 x 90

Ինչպես են նեղանում կենդանակերպի նշանները

Խոյ

Չգիտեմ, թե ինչպես Ձեզ հաջողվեց վիրավորել այդ երկնային էակին, սակայն եթե Դուք նրան նեղացրել եք, ապա Ձեզ անմիջապես կներեն՝  մեկ- երկու անգամ հարված  հասցնելուց հետո։ Խոյերը տարբերվում են զայրույթի բավականին բարձր աստիճանով, սակայն նրանք նույնքան արագ հանդարտվում են։ Նրանք հիշաչար չեն։ Հետագայում կարող են Ձեզ նույնիսկ խղճալ եւ հիվանդատես գալ ծաղիկներն ու նարինջը ձեռքին։ Կամ պարզապես միայն ծաղիկներով։ Սակայն այս դեպքում կգան արդեն գերեզման։

Ցուլ

Ավելի լավ է նրանց չվիրավորեք։ Չէ, իհարկե,  նրանք միանգամից կոտոշները չեն բարձրացնի։ Սկզբում մի լավ կնեղանան՝ մենախոսելով, թե որքան վատ է վիրավորել փոքրիկ և անպաշտպան Ցլիկին։ Եվ այսպես շարունակ։ Իսկ հետո կհարվածեն կոտոշով կամ սմբակով։ Վերջ։ Թաքնվելն անիմաստ է։  Ցուլի համբերությունը տպավորիչ, սակայն ոչ անվերջ։

Երկվորյակներ

Նրանց հետ վեճն անսպասելիորեն է ստացվում՝ թե Ձեզ համար, թե նրանց։ Երկվորյակների հետ վեճերը տարբերվում են զարգացման բարձր արագությամբ և ֆիզիկական բռնության քիչ հավանականությամբ։ Ամենայն հավանականությամբ, Ձեզ պարզապես խոսքերով կխայթեն։ Իսկ հետո կմոռանան։

Խեցգետին

Խեցգետինները նեղացկոտ են և նրանց շատ հեշտ է վիրավորել։ Վիրավորված Խեցգետինը վտանգավոր է և հիշաչար, սակայն միևնույն է՝ սենտիմենտալ է։ Նրանք նույնիսկ կարող են ներել Ձեզ։ Բայց անհրաժեշտ է անկեղծորեն ներողություն հայցել՝ չմոռանալով ապացուցել, թե որքան եք Դուք սիրում նրան։ Սակայն եթե Խեցգետինը որոշել է վրեժխնդիր լինել, ապա այս դեպքում Ձեզ օգնության ոչ ոք չի հասնի։

Առյուծ

Երևի թե Դուք ոչ այդքան բարձր եք գնահատել Առյուծին։ Իսկ նրանք սիրում են հանդիսատեսի ողջ ուշադրությունը։ Այդ պատճառով էլ կարող են նեղանալ Ձեզանից։ Կարող են ընդհանրապես անտեսել Ձեզ որպես անարժան մարդկանց, նաև շատ լուրջ խնդիրների առաջ Ձեզ կանգնեցնել։ Մի մոռացեք՝ այս մարդիկ բավականին հզոր կարող են լինել։ Գովեք նրանց. նրանք իսկապես արժանի են։

Կույս

Դուք վիրավորե՞լ եք նրան։ Կտակ գրեք։ Կույսին իսկապես շատ բարդ է նեղացնել, սակայն եթե դա հաջողվել է․․․Իրականում Կույսերը չար չեն։ Նույնիսկ հիշաչար չեն։ Նրանք իսկույն կարող են մոռանալ, թե ինչի համար են նեղացել։ Բայց բոլոր նրանց, ովքեր վիրավորել են Կույսերին, սովորաբար գրանցում են սև ցուցակում, այդ իսկ պատճառով անպայման վրեժխնդիր կլինեն։ Վրեժը դաժան է լինելու, և Դուք չեք կարողանա ապացուցել, որ դա Կույսի արած գործն է։ Ոչ մի անձնական բան, սակայն վրեժը, ինչպես նաև ամեն գործ, Կույսերը սիրում են մաքսիմալ որակյալ անել։

Կշեռք

Կշեռքները վրեժխնդիր չեն լինում։ Նրանք պարզապես ունակ չեն։ Բայց նեղանում են և սկանդալներ սարքում երես առած  երեխաների նման։ Նաև կարող են երկար ժամանակ նյարդերին ազդել՝ ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան վատ մարդ է իրենց նեղացնողը։ Ի դեպ, կարող են հրապարակայնորեն հայտարարել, թե ով է իրենց նեղացրել։ Բամբասանքը Կշեռքների ամենասարսափելի վրեժն է։ Նրանցից պարզապես  անհրաժեշտ է  ներողություն խնդրել, և Ձեզ իսկույն կներեն։ Կշեռքները տանել չեն կարող երկար ժամանակ  վիճված մնալ, քանի որ դրանից նրանց ներքին աշխարհը կորցնում է ներդաշնակությունը։

Կարիճ

Կտակ թողնել չեք հասցնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Ձեզ ոչ միայն չեն ների, այլև վրեժխնդիր կլինեն այնքան ոգևորված, որ ավելի լավ է՝ Դուք լույս աշխարհ եկած չլինեիք։ Կարիճները ծայրահեղ հիշաչար են, և նրանց նեղացնելը բավականին հեշտ է, ինչպես և Ջրի բոլոր նշաններին։ Հաճախ Կարիճները կփորձեն ֆիզիկական ուժ գործադրել։ Նույնիսկ եթե ինքնուրույն դա չանեն, ապա հաստատ մարդասպան վարձեն։ Նրանք կներեն միայն ամենամոտ և հարազատ մարդուն։

Աղեղնավոր

Նրանց բարդ է վիրավորել։ Նրանք շատ խաղաղասեր են, սակայն եթե վիրավորվեն, ապա սպասեք սկանդալի։ Այնպիսի սկանդալի, որ ավելի լավ կլիներ, որ Դուք այդ պահին Կարիճին նեղացնեիք, որը Ձեզ պարզապես հանգիստ կսպաներ։ Աղեղնավորներն այնքան ձեզ կտանջեն, որ դուք ինքներդ կցանկանաք կախվել։ Սակայն հնարավոր է հայցել նրանց ներողամտությունը։ Պարզապես արեք այն, ինչը Ձեզանից սպասում են Աղեղնավորները։

Այծեղջյուր

Այծեղջյուրին հնարավոր է նեղացնել, բայց դժվար է։ Ամենայն հավանականությամբ՝ նա կվիրավորվի, եթե քննադատեն իր կատարած աշխատանքը կամ եթե պարզապես խանգարել եք իրեն։ Ցանկացած խոչընդոտ Այծեղջյուրը լրջորեն և հիմնովի կվերացնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Սակայն եթե Դուք պարզապես վիրավորել եք Այծեղջյուրին՝ քննադատելով նրան, ապա փորձեք հինավոր պատճառներ գտնել։

Ջրհոս 

Ջրհոսին շատ հեշտ կարելի նեղացնել, իհարկե, չընդունելով նրանց գաղափարները։ Վիրավորված Ջրհոսը Ձեզ պարզապես կլքի, նույնիսկ առանց սկանդալի։ Նա միանգամից կհամարի, որ Դուք կատարյալ ոչնչություն եք, կսկսի կասկածել Ձեր մտավոր հմտությունների կարողությանը, կգնահատի իրավիճակը նորովի՝ հաշվի առնելով նոր բացահայտած փաստերը և․․․կգնա։ Այնտեղ, որտեղ կան մարդիկ, որոնք ունակ են ընկալելու իրենց հիանալի գաղափարները։ Գտեք Ջրհոսին և ներողություն խնդրեք։ Այս մարդկաց մտքերն իսկապես կարող են տարօրինակ թվալ, սակայն հաճախ արդյունավետ են և շահավետ։

Ձկներ

Դուք վիրավորե՞լ եք Ձկներին։ Նայեք նրանց։ Չե՞ք տեսնում, թե ինչպես են տառապում Ձեր պատճառով։ Դուք դեռ չե՞ք այրվում ամոթի զգացումից։  Դուք հրեշ եք։ Ձկներին հեշտ է նեղացնել, բայց նրանք այնքան բարի են, որ շատ արագ կներեն Ձեզ։ Բացի այդ, նրանք հասկանում են, որ բարկությունից կնճիռներ են առաջանում։ Իսկ  ներելուն պես՝ Ձեզ ոճրագործ կանվանեն, իսկ իրենց ՝ հրեշտակ։ Եվ հոգու խորքում նրանց  դուր է գալիս այդ գաղափարը։ Ի դեպ, վիրավորված Ձկները կարող են վրեժխնդիր լինել ավերիչ ուժ ունեցող հրեշավոր բամբասանքով։

news.am