Դերասանուհի Լիանա Վանոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Դերասանուհին Instagram-յան իր էջում հայտնել է, որ 5 օր է՝ անկողնում է ու մտածում է սիրելի մարդկանց մասին։
«Մենք ու աշխարհը սիրո կարիք ունենք, անտարբերությունը առաջին հերթին պիտի դուրս շպրտենք մեր կյանքից, սիրել է պետք աշխարհը, մարդկանց ամեն ինչ։ 5 օր է, անկողնում եմ, (Թագավարակը թագադրեց ինձ, հասավ ուզածին) ու մտածում եմ իմ սիրելի մարդկանց մասին մամայի կարոտից սատկում եմ, շաաատ եմ կարոտել ու ես հասկանում եմ մի բան մենք շաաատ ժլատ ենք սիրո մեջ, ում սիրում եք ասեք, երբեք չեք իմանա վաղը կգա արդյոք, շաաատ ժպտացեք ապրեեեեե՜ք ամբողջ շնչով ու միշտ հիշեք անկախ ամեն բանից դուք յուրաքանչյուրդ մի աշխարհ սեր եք, սրտիկնեեեեեր լիքը»,- գրել է նա: