«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը ընտանեկան նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել են լուսանկարիչ Էդգար Մարտիրոյանի հետ: Լուսանկարներում գեղեցկուհի եւ պրոֆեսիոնալ մոդել մայրիկին բոլորովին չեն զիջում նրա հինգ երեխաները, որոնց մասին էլ ծավալվել է Գոհարի հետ NEWS.am STYLE-ի նոր զրույցը, որը լուսանկարներին կից` ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ով ինչպես է տրամադրվում…
Գոհարը նշում է` Էդգար Մարտիրոսյանի հետ աշխատել են նաեւ Kids Fashion նախագծի շրջանակում եւ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի ժամանակ:
«Նրա հետ թե´ աղջիկները, թե´ երեխաները անկաշկանդ ու սիրով են լուսանկարվում: Իմ վերջին բոլոր հաջողված լուսանկարները նույնպես Էդգարի գործերից են: Լուսանկարվելու ծրագրեր միշտ լինում են: Իմ հարցազրույցների համար անձնական եւ ընտանեկան ֆոտոներ են պետք լինում եւ, պարբերաբար, դրանք հարկավոր է լինում թարմացնել: Երեխաներին ես ամբողջ օրը լուսանկարում եմ հեռախոսով, բայց լավ չի ստացվում: Տասնյակ նկարների միջից ոչ մեկից գոհ չեմ լինում: Դա էր պատճառը, որ մի քանի օր հետաձգելուց հետո կազմակերպեցինք ֆոտոշութը»,- անդրադառնալով ֆոտոշարքի գաղափարին` նշեց Գոհարը` խոստովանելով.
«Պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա կազմակերպելը մեծ ջանքեր է պահանջում: Այս անգամ որոշել էինք իմ ու մեծ աղջիկներիս մազերը մեկ օր առաջ հյուսել, որ գարնանային ալիքներ ունենայինք: Հետո սկսվում է բոլորի հագուստների հարցը: Պետք է անել այնպես, որ ընտանեկան լուսանկարում գույները համահունչ լինեն, բայց անհատապես բոլորին իր հագածը դուր գա, այլապես անտրամադիր կնկարվեն: Նաեւ պետք է փոքրերին «կաշառել», որ ենթարկվեն: Առաջ մեծ աղջիկներիս հետ նույնպես շատ դժվար էր, բայց հիմա քանի որ առաջին տարին է, ինչ գրանցվել են սոցցանցերում, ուզում են նոր նկարներ ունենալ, հետեւաբար` ինձ օգնում են: Մենուան նույնպես սիրում է լուսանկարվել, բայց միշտ ինչ-որ կռիվ է սկսվում երեխաների մեջ, նեղանում, գնում են, հետո հազիվ հետ ենք բերում, այդ ընթացքում զույգերն են տարբեր կողմեր փախչում: Նկարի մեջ միշտ ինչ-որ մեկը լացում է, կամ` լավագույն դեպքում միայն դժգոհ հայացքով է: Այդ ժամանակ ես միշտ մտածում եմ` ես լավ նկարվեմ, քանի որ շատ անգամ իրենք լավ են դուրս գալիս, ես` ոչ»:
Ամբողջությամբ՝ style.news.am