
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը ջերմ շնորհավորել է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի ծննդյան օրը։
Դերասանուհին իր միկրոբլոգում ամուսնու հետ լուսանկարներ է տեղադրել ու դրանք ջերմ մակարգրել։ «Շնորակալությունս ու Սերս այնքան մեծ ա, որ անվերջ կարող եմ խոսել: Բառերն անզոր են արտահայտելու շնորհակալությունս Աստծուն և ճակատագրին, որ դու կաս իմ կյանքում: Բառերն անզոր են արտահայտելու սերը, որ տածում եմ, իմ մեջ քո հանդեպ: Շնորհավորում եմ ծնունդդ, իմ Կայ»,- գրել է դերասանուհին։