Ինչպե՞ս են բաժանվում Կենդանակերպի նշանները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են բաժանվում Կենդանակերպի նշանները

Խոյ

Եթե նախաձեռնությունը Խոյի կողմից է, նշանակում է՝ դուք իսկապես հայտնվել եք փակուղում, և դա իսկապես մտածված որոշում է: Զուգընկերոջ արցունքները կարող են նրան ստիպել խղճահարություն զգալ, բայց միայն՝ որոշ ժամանակով:

Եթե լքվածի դերում հենց Խոյն է հայտնվել, դա նշանակում է՝ պետք է սպասել աղետի: Նվաստացած ու խոցված «ես»-ն ունակ է խոշոր սկանդալ հրահրել: Վշտի փոխարեն՝ այս նշանի ներկայացուցիչները կատաղություն են զգում, դրա համար էլ նրանք կարող են ձեր կյանքը դժոխքի վերածել, եթե այդպես ցանկանան:

Ցուլ

Ցուլերը հեշտությամբ են լեզու գտնում այլ մարդկանց հետ, և հենց այդ պատճառով էլ զուգընկերոջ հետ բաժանումը, ում հետ նրանք երկարատև հարաբերությունների մեջ են գտնվում, նրանց դժվար է տրվում: Իսկ եթե նրանց են լքում, նրանք տառապում են, ամեն ինչ վերլուծում, բայց վերջիվերջո ստոիկաբար են ընդունում իրենց ճակատագիրը:

Ճիշտ այդպես էլ, եթե եբաժանման նախաձեռնությունը Ցուլինն է, նշանակում է, որ նա հաստատ որոշել է, որ հետդարձ ճանապարհ չկա: Միևնույն ժամանակ՝ նա իր համար ապահովում է լավագույն ֆինանսական դրություն, և հենց դրանում է կայանում նրա խորամանկությունը: Բացի դրանից, չնայած հարաբերությունների ավարտին, Ցուլը չի առարկի նախկին զուգընկերոջ հետ «ընկերական» ինտիմին:

Երկվորյակներ

Եթե դուք ուզում եք բաժանվել Կենդանակերպի այս նշանից, դուք պարզապես պետք է դադարեք նրա հետ խոսել, և նա այդ ժամանակ պարզապես ինքը կհեռանա ձեզնից: Իսկ եթե դուք սկսեք նրան բացատրել, որ նա այնքան էլ լավը չէ, որքան դուք կուզեիք, նա հավանաբար պարզապես չի հավատա դրան. Չէ՞ որ Երկվորյակներին բոլորն են սիրում: Եվ այդ ժամանակ նա ձեզ կզանգի գիշերվա կեսին ու բացատրություններ կպահանջի:

Եթե Երկվորյակն ինքն է որոշում կայացնում բաժանվել, այդ դեպքում խորամանկ պլան է կազմում ու ամեն ինչ ներկայացնում այնպես, որ բոլոր խնդիրների համար զուգընկերն է մեղավոր, ինչը գերազանց առիթ կդառնա բաժանվելու համար: Երկվորյակները սովորաբար ամուսնալուծության պրոցեսի հետ խնդիրներ չեն ունենում, քանի որ նրանք համաձայնում են բոլոր պայմաններին, միայն թե ազատվեն իրենց արդեն հոգնեցրած հարաբերությունների բեռից:

Խեցգետին

Ամենից դժվար բաժանումը տրվում է Խեցգետնին, քանի որ նա ցանկացած դեպքում սկսում է կարոտել, անկախ նրանից, թե ով է բաժանման նախաձեռնողը: Եթե Խեցգետինն այն մարդն է, ում լքել են, նա անմիջապես կմոռանա ամեն վատ բան, ինչ եղել է հարաբերություններում, ու կփորձի վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել է, որովհետև նա պարզապես չի կարող տանել կորստի զգացումը:

Բայց եթե Խեցգետինը հասկանա, որ ոչ մի հնարավորություն չունի, նա ունակ է տառացիորեն ատել իր նախկին զուգընկերոջը: Նույնիսկ, չնայած իր սեփական նախաձեռնությանը հարաբերությունները խզելու հարցում, նա հեշտությամբ կարող է ընկնել անկումային տրամադրության մեջ: Այդ դեպքում նա կհիշի բոլոր վատ բաների մասին, ինչ արել է զուգընկերը, միայն այն բանի համար, որ իրեն կայտառ պահի:

Առյուծ

Բաժանումից հետո Առյուծը շոկ է ապրում: Առյուծը պարզապես չի կարող հավատալ այն բանին, որ ինչ-որ մեկը կարող է լքել այնպիսի հիասքանչ արարածի, ինչպիսին ինքն է: Դրա համար էլ նա ամեն ջանք կգործադրի, որ իր զուգընկերոջը բացատրի, որ վերջինս երբեք չի կարող գտնել իր նման արժանի մարդու:

Նա նաև հավանաբար  մտածում է վրեժի մասին, որը նա կաշխատի հանգամանորեն պլանավորել: Բացի դրանից, անմիջապես բաժանվելուց հետո Առյուծը կսկսի նոր զուգընկերոջ փնտրտուքները, որ վերականգնի խաթարված հեղինակությունը:

Եթե բաժանման նա ինքը գնա, ապա կանի այնպես, որ խզի նախկին զուգընկերոջ հետ բոլոր կապերը, բացառությամբ այն հարաբերությունների, որոնցում նա երեխաներ ունի: Այդ դեպքում նա հարցը քաղաքակիրթ ձևով կլուծի ու մնացած ողջ կյանքը կապացուցի, որ ինքն աշխարհում լավագույն ծնողն է:

Կույս

Անկախ նրանից, իրեն են լքել, թե ինքն է լքել, Կույսը բոլոր ջանքերը կգործադրի, որ խուսափի սկանդալից ու բաժանման գործընթացը հնարավորինս քաղաքակիրթ ձևով անցկացնի:

Եթե լքում են Կույսին, ապա վերջինս կփորձի կրել անտարբերության դիմակ ու իրեն այնպես կպահի, ասես իր համար բացարձակապես միևնույն է: Արհամարհանքն այս նշանի ներկայացուցիչների լավագույն տակտիկան է, որին նրանք դիմում են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ցավը քիչ թե շատ տանելի չի դառնում:

Այդ շրջանում իր ողջ էներգիան Կույսը կնվիրի աշխատանքին ու այլ գործերի: Եթե նա ինքն է բաժանման նախաձեռնողը, ապա անպայման կփորձի զուգընկերոջը բացատրել իր որոշման պատճառը: Եվ ընդհանրապես, Կույսերն իրենց այնքան նրբանկատ կպահեն, որ նրանց նախկին զուգընկերները կսկսեն մտածել, որ հաշտվելու հույս կա, թեպետ դա կարող է այնքան էլ ճիշտ չլինել:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներն առաջին հայացքից բաժանման պրոցեսին մոտենում են կազմ ու պատրաստ: Սովորաբար նրանք առնվազն մեկ ամիս նվիրում են ստեղծված իրավիճակի վերլուծությանը, որը քննարկում են հնարավոր բոլոր տեսանկյուններից, և նախքան վերջնական բաժանմանը հանգելը նրանք իրենց զուգընկերոջը տալիս են ուղղվելու մի շարք հնարավորություններ:

Եթե նախկին երկրորդ կեսի հետ հարաբերությունները չափից շատ ցավոտ չեն եղել, Կշեռքները բաժանումից հետո կարող են պահպանել ընկերական հարաբերություններ:

Եթե Կշեռքները հայտնվում են լքվածի դերում, ինչը շատ հազվադեպ է լինում, նրանք երբեք մյուս կողմին չեն ցուցադրում այն, թե որքան շատ է նրանց վրա ազդում այդ իրավիճակը, ու չեն փորձում վերադարձնել հին հարաբերությունները: Ամուսնալուծության ժամանակ նրանք հոգ կտանեն այն մասին, որ ֆինանսների հիմնական մասը հենց իրենց բաժին հասնի:

Կարիճ

Այլ մարդկանց համեմատությամբ Կարիճներն առավել ցավոտ են տանում բաժանումները: Նրանք խիստ են կապվում իրենց զուգընկերներին, և ցանկացած բաժանում նրանց համար հավասար է կյանքի ավարտի հետ:

Բաժանման նրանց սովորաբար բերում է հարաբերություններում անբավարարության զգացման շրջանը, որը բավականին երկար է տևում: Այդ շրջանում Կարիճները սփոփանք են գտնում այլ վայրերում, իսկ լիարժեք խզում նրանք նախաձեռնում են այն դեպքում, եթե հարաբերություններում տեղի է ունենում մի բան, ինչի հետ նրանք չեն կարողանում հաշտվել:

Եթե դուք լքեք Կարիճին, նա կաշխատի ձեզ տանջել իր կպչուն ու խանդոտ բնավորությամբ: Բացի դրանից, նա կփորձի միանգամից մի քանի երկրպագուների հետ շփվել, միայն թե ձեզ ստիպի խանդել: Կարիճի հետ քաղաքակիրթ բաժանումը նոնսենս է:

Աղեղնավոր

Աղեղնավորների ու նրանց զուգընկերների միջև նախ և առաջ մարդկային հարաբերություններ են ձևավորվում: Դրա համար էլ բաժանվելիս նրանց համար ծանր է լինում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք նախ և առաջ կորցնում են միմյանց: Հարաբերությունների խզման նրանք նախ և առաջ գնում են այն դեպքերում, երբ զգում են, որ իրենց ճնշում են, սահմանափակում կամ ոչ բավարար կերպով գնահատում: Եթե նրանք հայտնվում են լքվածի դերում, սկսում են արտասվել, հարբել կամ սփոփանք գտնել նոր մարդու գրկում, որին օգտագործում են՝ որպես ցավի դեմ դեղահաբ:

Բաժանվելիս նրանք իրենց շատ արժանավայել են պահում ու արդար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, որոնց բարեկեցությունն Աղեղնավորների համար առաջին տեղում է:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչներն արկածախնդիր բնավորություն չունեն, և դրա համար էլ բաժանումն ունակ է նրանց խիստ ծանր խոցել: Եթե նրանց են լքում, նրանք անմիջապես քայքայվում են, իսկ հետո շատ ժամանակ են ծախսում իրենց հավաքելու ու նոր կյանք սկսելու համար:

Դրանում նրանց կարող է օգնել զայրույթը, որը նրանք զգում են նախկին զուգընկերոջ հանդեպ, հատկապես, եթե նա ինչ-որ տհաճ բան է ասում: Օրինակ, որ նա արդեն նոր զուգընկեր է գտել: Դա Այծեղջյուրներին մոտիվացնում է ապացուցել այն, որ իրենք ուժեղ անձնավորություններ են, ովքեր ունակ են կյանքում ինքնուրույն շարունակել իրենց ճանապարհը:

Եթե լքողն իրենք են, ապա նրանք անպայման փաստարկում են իրենց որոշումը ու փորձում սպասել զուգընկերոջ «օրհնանքին»: Ամուսնալուծության պրոցեսում Այծեղջյուրն իրեն արժանավայել է պահում, բայց ոչ մի դեպքում թույլ չի տա իրեն խաբել:

Ջրհոս

Ջրհոսները սկզբում ժխտում են բաժանման արդեն իրողություն դարձած փաստը, քանի որ այդ միտքը սկզբնական ժամանակներում նրա համար աղետալի է թվում: Եթե Ջրհոսը դառնում է  բաժանման նախաձեռնող, նա իրեն ստիպում է հավատալ, որ առանց իր նախկին զուգընկերոջ՝ իր համար շատ ավելի լավ կլինի: Նա կանի ամեն հնարավոր բան, որ նա մեղավոր համարվի, ինչն իրեն թույլ կտա ազատվել պատասխանատվության բեռից:

Եթե իրեն են լքում, Ջրհոսն իրեն ճիշտ նույն կերպ կպահի: Բաժանման պատճառած ցավից նա իրեն կփորձի բուժել երեկույթներ գնալու ու ընկերների հետ շփվելու օգնությամբ: Բայց մի քանի ամիս անց տխրությունը, միևնույն է, բուն կդնի Ջրհոսի սրտում, ինչը կստիպի նրան վարել բավականին մեկուսի կյանք:

Ամուսնալուծության գործընթացներում այս նշանի ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, ասես նրանց համար հարցի նյութական կողմը բացարձակապես կարևոր չէ, ինչը, մեծ հաշվով, ճիշտ է:

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են զգացմունքայնությամբ, դրա համար էլ բաժանման պրոցեսը նրանք առավել ցավագին են տանում: Բայց զգացմունքայնությունը միաժամանակ նաև նրանց առավելությունն է, քանի որ այն բանից հետո, երբ նրանք դուրս են բերում իրենց բոլոր էմոցիաները, վերածնվում են նոր կյանքի համար:

Եթե Ձկները հայտնվում են լքված զուգընկերների դերում, նրանք իրենց ողջ ուժերն ու ռեսուրսները գործադրում են հարաբերությունները պահպանելու համար՝ շարունակելով հուսալ մինչև վերջ: Այդպես նրանք կարող են բավականին երկար ապրել, քանի դեռ մի գեղեցիկ առավոտ չեն արթնանում ու չեն հասկանում, որ իրենց հետ ամեն բան, առանց այդ էլ, կարգին է, որ իրենք այդպես էլ լիովին երջանիկ են:

Ձկների նախաձեռնությամբ բաժանումները սովորաբար պատահում են այն ժամանակ, երբ նրանք սիրահարվում են այլ մարդու: Ամուսնալուծության պրոցեսում նրանք իրենց շատ զգացմունքային կերպով են պահում, և դրա պատճառն իրենց երեխաներն են:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը