
Հայտնի վարսահարդար և բլոգեր Օլիվիա Սմոլին առաջարկել է հետաքրքիր լուծում, որը կօգնի կրել դիմակ՝ առանց ականջները ցավեցնելու: Համապատասխան տեսանյութը Օլիվիան տեղադրել է Ինստագրամի իր էջում:
Տեսանյութում վարսահարդարը պաշտպանիչ դիմակի կապիչները ձգում է և դրանք հատուկ մազակալով ամրացնում վարսերին:
Օգտատերերը բարձր են գնահատել այս լուծման պարզությունը: Նրանք նշել են, որ այս մեթոդը «գեղեցիկ և գործնական» է, բայց այն հարմար է միայն երկար մազեր ունեցողների համար:
https://www.instagram.com/p/CAvQttHj6PS/?utm_source=ig_web_copy_link
Պատրաստեց Անի Գաբուզյանը