Շվեդիայում վաճառքի է հանվել Ստոկհոլմի մերձակայքում գտնվող «SPA-գյուղ»: Այս մասին գրում է CNBC-ն:
Սատրա Բրուն գյուղի տարածքում է գտնվում երկրի մաքուր ջրի յոթ աղբյուրներից մեկը:
Բնակավայրը զբաղեցնում է 24.28 հա: Գյուղի արժեքը յոթ միլիոն դոլար է:
1700 թվականին դոկտոր Սամուել Սքրագը աղբյուր է հայտնաբերել Սաթրա Բրունի տարածքում: Նա հող է գնել, կառուցել է տներ և հիվանդանոց: Ժամանակի ընթացքում այն դարձել է առողջարանային հանգստավայր:
Ավելի ուշ գյուղը անցել է տեղի ձեռներեցներին, որոնք այն վերածել են SPA-հանգստավայրի:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ռիելթորը նշում է, որ օտարերկրացիների կողմից դրա գնման որևէ սահմանափակում չկա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը