
Գերմանիայի Քյոլն քաղաքից մոդել Քեյթ Մերլանը այտերին և քթի վրա պեպենների դաջվածք է արել: Քեյթը վստահ է, որ այժմ նա շատ ավելի երիտասարդ տեսք ունի, գրում է Daily Star-ը:
«Ես պեպենների ֆիլտրն օգտագործում էի սելֆի անելիս, ուստի որոշեցի, որ իրական կյանքում ինձ պետք են պեպեններ»,- ասել է 33-ամյա մոդելը:
Ըստ նրա, պեպենների դաջվածքը տևել է 2.5 ժամ: Դաջվածքի համար Մերլանը վճարել է 250 եվրո:
https://www.instagram.com/p/CAx9GbRqFwU/?utm_source=ig_embed
Պատրաստեց Անի Գաբուզյանը