Ցավոք, բայց ձմռանը վթարների թիվը կտրուկ աճում է: Վթարի զոհ են դառնում անգամ կարգապահ վարորդները…
Իրականում, գոյություն ունեն սխալներ, որոնք թույլ են տալիս անգամ ամենակարգապահ վարորդները: Այդ սխալների մասին պետք է բոլորն իմանան:
Վտանգավոր «ձմեռային անվադողը»
Առաջին սխալը, որը կարող է ողբերգության պատճառ հանդիսանալ, դա այսպես կոչված «կպչուն» ռետինի օգտագործումն է: Լայն գովազդված տարբերակ է, սակայն կցորդման գործակիցը անվտանգ չէ, քանի որ չի կպչում սառույցին, մերկասառույցին կամ ձյանը:
Ձմեռային անվադողն ամենևին չի երաշխավորում ճանապարհային բացարձակ անվտանգությունը: Այդ իսկ պատճառով վարելիս հարկավոր է ընտելանալ ձմեռային անվադողերին, զգույշ վարել:
Խաբուսիկ արգելակները
Երկրորդ տարածված սխալը՝ ABS համակարգի թյուրըմբռնումն է: Արգելակների աշխատանքի հակամեկուսիչ համակարգը չի ենթադրում արգելակող ընթացքի կրճատում: Ձմեռային թեստերը ցույց են տվել, որ այդ համակարգի առկայության արգելակումը 3 մետրով ավելացնում է արգելակման ճանապարհը՝ չոր ասֆալտի վրա արգելակման համեմատ՝ միջին արագության ընթացքի դեպքում: Ավելի մեծ արագությունների դեպքում, այն կարող է հասնել 15 մ: ABS համակարգի աշխատանքի մասին սխալ պատկերացումը, նույնպես վթարների է հանգեցնում:
Լիաքարշակն իբրև տհաճությունների աղբյուր
Եվս մի սխալ. վարորդը լիովին վստահում է լիաքարշակ համակարգին: Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն. առայժմ գոյություն չունի այնպիսի լիաքարշակ համակարգ, որը թույլ կտա վարորդին ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում անել այն, ինչ ուզում է:
Լիաքարշակ համակարգը պահանջում է ընտելացում, և եթե փորձի պակաս կա, ապա այդ համակարգի լինել, թե չլինելը նույնն է:
Հաջողություն ճանապարհներին:
2drive.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը