
Ինչպես հայտնում է Ladbible-ը, Amazon-ի պահեստում աշխատող 18-ամյա Ժասմին Փաջեթը կորցրել է նշանադրության մատանին և խնդրում է օգնել իրեն՝ գտնել այն: Աշխատակցուհին աշխատանքի ընթացքում նկատել է, որ մատանին մատին չէ: Աղջիկը մեկ ժամում մոտ 160 ծանրոց է փաթեթավորել:
Նա նշում է, որ աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ նայել է մատանուն, բայց երբ հերթական անգամ նայել է ձեռքին, տեսել է, որ այն չկա:
Բրիտանուհին նշում է, որ մատանին կորցրել է աշխատանքի վերջին ժամերին, և սոցիալական ցանցի իր էջում խնդրանքով դիմել է ծանրոցների սեփականատերերին՝ խնդրելով նրանց ստուգել դրանք և գտնելու դեպքում վերադարձնել մատանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը