«Տարիքիս միշտ էլ համապատասխան եմ». Անի Լուպեի 36-ամյակն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տարիքիս միշտ էլ համապատասխան եմ». Անի Լուպեի 36-ամյակն ու հայտնի հյուրերը

Դերասանուհի Անի Լուպեն հունիսի 15-ին նշել է ծննդյան 36-ամյակը: Արեւոտ եղանակին ծնված դերասանուհին համաձայն է այն մտքին, որ ամռանը ծնված մարդիկ ջերմ են ու դրական:

Անին NEWS.am STYLE-ին է տրամադրել ծննդյան օրվա ֆոտոշարքն ու պատմել, թե ինչպես է արտակարգ պայմաններում նշել տարեդարձը:

«Սիրում եմ ծննդյանս օրը ու միշտ սպասում եմ այս օրվան»,- ասում է Անին՝ խոստովանելով, որ համաճարակային իրավիճակն, այնուամենայնիվ, ազդել է թե´ տրամադրության, թե´ օրվա հետ կապված ծրագրերի վրա.

«Առհասարակ, այս իրավիճակն ազդել է ինձ վրա, իսկ ծննդյանս օրն ազդեց նրանով, որ չկարողացա հրավիրել բոլոր ընկերներիս, քանի որ պետք էր պահպանել կանոնները»:

Դերասանուհին ծննդյան տարեդարձը նշել է իրենց բակում՝ մի քանի ընկերների ու մտերիմների շրջապատում: Հայտնի գործընկերներից Անիի փոքրիկ խնջույքին ներկա են եղել Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը եւ այլք:

«Այս տարի այնքան շատ շնորհավորանքներ ստացա, որոնց անգամ չէի սպասում: Ինձ ուղղված մաղթանքներն այնքան շատ էին ու օրիգինալ, որ կոնկրետ մեկը չեմ կարող առանձնացնել»,- ասում է նա, նաեւ հավելում՝ առհասարակ, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց ծննդյան օրը բացառություն է համարում:

style.news.am