«Ես ընկեր ունեմ, չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք». Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես ընկեր ունեմ, չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, որի հյուրը Դիանա Մալենկոն էր, հետևորդներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք Նազենին կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը: Որքան էլ հարցը տարօրինակ թվաց, ամեն դեպում Նազենին պատասխանեց.

«Ինչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի է, թե քաղաքացի: Նախ՝ ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, եւ երկրորդ՝ կներեք, ունեմ ընկեր եւ չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»:

Զրույցի ընթացքում Նազենին ակնարկեց, որ ընտրյալ ունի: Նազենիի հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գերի Դիանայի սերնդակից աղջիկներին, Դիանան պատասխանեց. «Թվային աշխարհը եւ կանանց ինքնուրույն լինելը մեծ հետք են թողել իմ սերնդակիցների անձնական կյանքի վրա. օրինակ՝ եթե փողոցում մեքենաս փչանա, ես ավելի արագ կկողմնորոշվեմ եւ կլուծեմ խդիրը, քան եթե զանգեմ ընկերոջս, խնդրեմ, որ նա կարգավորի այդ հարցը»:

Իսկ Նազենին փոքր-ինչ առարկեց. «Հիմա ես կզանգեմ ընկերոջս: Չնայած գիտեմ, որ ինքս ամեն ինչ 5 րոպեում կարող եմ անել, բայց կնախընտրեմ տալ նրան ավելի 15 րոպե»:

blognews.am