Նոթինգհեմի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ամենատարածված ըմպելիքներից մեկն այրում է ճարպերը: Այս մասին հայտնում է Medikforum-ը:
Բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հաստատում են ամբողջ աշխարհի իրենց գործընկերների արդյունքները, ըստ որոնց՝ սուրճը նպաստում է քաշի կորստին: Պարզվել է, որ սուրճը խթանում է շագանակագույն ճարպի բջջային ակտիվությունը, որը պատասխանատու է մարմնին էներգիայի «ակնթարթային մատակարարման» և դրա ջեռուցման համար:
Իրենց գործառույթները կատարելու համար շագանակագույն ճարպային բջիջներն ինտենսիվորեն այրում են շաքարը, ճարպը, կալորիաները և նպաստում են քաշի կորստին:
Կամավորների հետ կատարված փորձի ընթացքում պարզվել է, որ սուրճը խմելուց հետո շագանակագույն ճարպը տաքանում է, և դրա բջիջները մեծացնում են իրենց ակտիվությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը