Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեհեմը լուսանկարվել է բրիտանական Harper’s Bazaar ամսագրի համար: Լուսանկարները մոդելը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
Գրեհեմը լուսանկարվել է մի քանի կերպարներով, որոնցից մեկում մոդելը կրծքով կերակրում է նորածին որդուն:
Հրապարակմանը կից Էշլին գրել է, որ լուսանկարներն արվել են իր հոր ֆերմայում, որը գտնվում է Նեբրասկայում, որտեղ նա մեծացել է: Լուսանկարների հեղինակը Գրեհեմի ընկերն է՝ Ջասթին Էրվինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը