Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքի բնակիչ Քայլի Քլարքը զբաղվում է նապաստակների բուծմամբ: Մեկ ամիս առաջ նրա նապաստակներից մեկը ծննդաբերել է, և նորածիններից մեկը եղել է առանց ականջների: Ձագն անվանվել է Լեո, գրում է Daily Mail-ը:
31-ամյա իռլանդուհին անհանգստացել էր ձագի համար՝ մտածելով, որ նման անոմալիայի պատճառով նա երկար չի ապրի: Այնուամենայնիվ, նապաստակն աճել և զարգացել է, ինչպես մյուս յոթ ձագերը:
«Երբ նա մեծացավ, մենք հասկացանք, որ նա անսովոր գեղեցիկ է, և որոշեցինք նրան թողնել մեզ: Մենք նրան անվանեցինք Լեո, քանի որ ականջի բացակայության պատճառով նա շատ նման է առյուծի ձագի»,- ասել է Քլարքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը