
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն գնել է շքեղ առանձնատուն Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է Dirt-ը:
10 հազար քմ մակերեսով առանձնատան արժեքը 13.7 միլիոն դոլար է: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի կանաչ բլուրների վրա:
Առանձնատունը պատրաստված է ժամանակակից ոճով: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 7 բաղնիք, հյուրասենյակ և ճաշասենյակ, ինչպես նաև խոհանոց և լոգարաններ, լողավազան և սաունա:
Գրանդեի հարևաններն են հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Քիանու Ռիվզը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը