Ներկայացնում ենք պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը իր միկրոբլոգում. «1902 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, գերմանացի քիմիկ-օրգանիկ Էմիլ Ֆիշերի առաջարկով Նոբելյան մրցանակի ներկայացրին հայազգի քիմիկոս Ջ.Չամչյանին: Սակայն հայ քիմիկոսի վաղաժամ մահը թույլ չտվեց` ստանալ մրցանակը»:
Հիշեցնենք, որ Ջիակոմո Չամչյանը (Հակոբ Չամիչյանը, 1857-1922) հանդիսացել է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի ասիստենտը Հռոմի համալսարանում։ Կանիցցարոյի լաբորատորիայում նա ծանոթանում և ընկերանում է երիտասարդ և տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ։ Հետագայում նրանք միասին տեղափոխվում են Բոլոնիայի համալսարան, որտեղ Չամչյանը ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ Սիլբերը ստանում է Բոլոնիայի համալսարանի Գիտության Ֆակուլտետի Պատվավոր Կոլլեգայի կոչում։
1880 թվականներից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Չամչյանը և Սիլբերը հանդիսացել են նվազագույնը 378 հոդվածների համահեղինակներ։ Երկու ընկերները միմյանց լրացնում էին իրենց ունակություններով և հանճարով։ Չամչյանը, հանդես էր գալիս որպես տաղանդավոր, սակայն պահանջատեր գիտական ղեկավար, ով իր տաղանդը ներդնում էր գիտական հետազոտության ծրագրերի մշակման և արդյունքների մեկնաբանման մեջ, իսկ Սիլբերը, որպես տաղանդավոր և համբերատար փորձարար, տրամադրում էր առատ արդյունքներ, որոնց հիման վրա այս երկուսը կառուցում էին իրեն համատեղ կարիերան։ Համատեղ նրանք հասցրեցին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման, իսկ իրենք դասվեցին քիմիայի առավել հանրահայտ կոլլաբորատորների շարքին։
Լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից է։
1921 թվականին Չամչյանը ծանր տենդ է տանում, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների խորհրդի, փորձում է սկսել իր դասախոսությունները ընդհանուր և օրգանական քիմիա առարկաներից, սակայն անկարող է լինում շարունակել։ 1922 թվականի հունվարի 2-ին 65 տարեկանում նա մահանում է։