Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել

«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները Twitter սոցիալական ցանցում հանդիսատեսի քվեարկություն են կազմակերպել՝ բոլոր տարիների նոր հաղթողներ ընտրելու համար։

Արդյունքների ամփոփումից հետո «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանը հայտնվել է 9-րդ տեղում, իսկ մրցույթի հաղթական հորիզոնականը բաժին է ընկել Ուկրաինայի մասնակից Անի Լորակին։

Լորակն արձագանքել է այդ քվեարկութանը և Instagram-ի իր էջում գրել` հաճելի է նման լուրեր ստանալ Եվրոպայից։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Հունաստանի և Իսլանդիայի մասնակիցները, չորրորդը՝ Հայաստանի ներկայացուցիչը։ Հիշեցնենք` 2008-ին Հայաստանը մրցույթում ներկայացրել էր Սիրուշոն և այն ժամանակ էլ էր չորրորդ հորիզոնականում հայտնվել։

Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ առցանց քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնա նախորդ մրցույթների իրական արդյունքների վրա։