Ջասթին Բիբերը պատասխանել է սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքներին
Advertisement 1000 x 90

Ջասթին Բիբերը պատասխանել է սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքներին

26-ամյա հայտնի երգիչ Ջասթին Բիբերը պատասխանել է բռնաբարության մասին մեղադրանքներին։ Արտիստը երկրպագուներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին է դիմել Twitter-ի իր էջում։

Նախօրերին երգիչը սեքս սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Մի կին Բիբերին մեղադրել է 2014թ.-ին կատարված բռնաբարության մեջ։ Իբրեւ այն տեղի է ունեցել Օսթինում՝ «Four Seasons» հյուրանոցում։ Մեղադրանքներ է միացել եւս մեկ աղջիկ՝ պնդելով, որ 2015թ.-ին դարձել է Բիբերի կողմից սեռական ոտնձգության զոհ։

Երգիչը լավ պատրաստվել է, նախքան իր հասցերին մեղադրանքներին պատասխանելը։ Նա նշել է, որ սովորաբար չի մեկնաբանում բամբասանքները, սակայն սեռական բռնության հարցերին շատ լուրջ է վերաբերում։ Արտիստը հերքել է մեղադրանքները՝ պատմելով, թե ինչպես է ժամանակ անցկացրել այն ժամանակ, երբ իբրեւէ տեղի է ունեցել բռնությունը։

Բիբերը հավաքել է փաստերը, որոնք ապացուցում են իր դեմ առաջադրված մեղադրանքներկի սուտ լինելը։ Երաժիշտը հաստատել է, որ նշված շրջանում գտնվել է Օսթինում, սակայն երբեք չի եղել հիշատակված հյուրանոցում։ Նա նույնիսկ ներկայացրել է մեկ այլ հյուրանոցի համարի վճարման անդորրագրերը եւ մանրամասն նկարագրել՝ ինչպես է ժամանակ անցկացրել այդ ժամանակ իր սիրելիի՝ Սելենա Գմոեսի հետ։

Բիբերն ընդգծել է, որ պատրաստ է ներկայացրել ցանկացած ապացույց, որ «այդ պատմությունը փաստացի հնարավոր չէ»։ Երաժիշտը ծրագրում է համագործակցել իշխանությունների հետ՝ «օրինական բոլոր միջոցները ձեռնարկելու համար»։

news.am