Ազատագրական պատերազմից հետո առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդն այցելել է Խորանաշատ եկեղեցի: Չինարիի հայտնի սրբավայրը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 70 մետր հեռավորության վրա է՝ գերու կարգավիճակով:
Այստեղ մոմ չեն վառում, խունկ չեն ծխում, բայց սահմանը հսկող տղաները հավատում են, որ այդ օրը կգա: Նույնիսկ Խորհրդային աթեիզմն այնքան չէր խոնարհել եկեղեցին, որքան Ադրբեջանի բարբարոսությունը: