Johnson & Johnson-ը վաճառքից կհանի մաշկն ավելի բաց դարձնելու համար նախատեսված միջոցները
Advertisement 1000 x 90

Johnson & Johnson-ը վաճառքից կհանի մաշկն ավելի բաց դարձնելու համար նախատեսված միջոցները

Ամերիկյան Johnson & Johnson (SPB: JNJ) ընկերությունը հայտարարարել է մաշկի մուգ կետերը բացացնելու նպատակով նախատեսված միջոցների վաճառքի դադարեցման մասին, հայտնում է The New York Times-ը։

Արտադրողը որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննարկումները ցույց են տվել, որ Neutrogena и Clean & Clear որոշ ապրանքների անվանումն ու նկարագրությունը մաշկի բաց տոնը ներկայացնում են որպես առավել շահեկան ի համեմատություն բնականի։ Պարզվել է նաեւ, որ որոշ գնորդներ միջոցները ձեռք են բերել՝ մաշկն ընդհանուր առմամբ ավելի բաց դարձնելու համար։

Հաղորդվում է, որ մաշկի բացացման համար Clean & Clear միջոցներն ԱՄՆ-ում վաճառքի չեն եղել, սակայն հասանելի են եղել Հնդկաստանի ու Մերձավոր Արեւելքի խանութներում։

Ռասիզմի դեմ շարժման ֆոնին, որն ընդգրկել է աշխարհի շատ երկրներ, ընկերությունները սկսել են փոխել իրենց քաղաքականությունը։ Մասնավորապես, ավելի վաղ հայտնի է դարձել, որ Mars կորպորացիան, որին պատկանում է Uncle Ben’s ընկերությունը, որոշել է լոգոտիպից հանել աֆրոամերիացու դիմանկարը։ PepsiCo-ն եւս ծրագրում է փոխել Aunt Jemima ապրանքանիշի՝ աֆրոամերիկուհու լուսանկարով լոգոտիպը։

news.am