Ինչպե՞ս է կորոնավիրուսն իրեն դրսեւորում քաղցրահամ ջրերում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է կորոնավիրուսն իրեն դրսեւորում քաղցրահամ ջրերում

Կորոնավիրուսն «իրեն լավ է զգում» քաղցրահամ ջրերում եւ կարող է գտնվել գետերում եւ լճերում մինչեւ 25 օր՝ պարզել է Բրիտանիայից եւ Լեհաստանից հետազոտողների խումբը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հետազոտողները ցանկացել են պարզել, թե ինչպես է կորոնավիրուսն իրեն դրսեւորում ջրում հայտնվելու ժամանակ:

Գիտնականների խոսքով՝ թափոններում ոչ մեկ անգամ վիրուսային մասնիկներ են հայտնաբերվել: Դա նշանակում է, որ եթե վերջերս կոյուղուց արտահոսք է եղել, ապա ջրի հետ մարդկանց եւ կենդանիների շփումները կարելի է նվազագույնի հասցնել:

Իրենց հետազոտության մեջ մասնագետները հիմնվել են այն ենթադրությունների վրա, որ վարակման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր 100 միլիլիտր ջրում 100 վիրուսային մասնիկ: Աշխարհի շատ երկրներում այդ ցուցանիշը բարձր կլինի, եթե կոյուղաջրերի արտահոսք լինի: Այն երկրներում, որտեղ կորոնավիրուսով վարակվածները կենտրոնացած են մեկ կետում, ջուրը կարող է լուրջ վտանգ ներկայացնել վարակման ռիսկի առումով:

Գիտնականների խոսքով՝ ամենից վատ իրավիճակ է Իսպանիայում, Բրիտանիայում եւ Մարոկկոյում, որտեղ կոյուղաջրերի արտահոսքի դեպքում յուրաքանչյուր 100 միլիլիտր ջրում կարող է հայտնվել 500 վիրուսային մասնիկ:

Ամենից քիչ ռիսկի են ենթարկվում հյուսիսային երկրները, այդ թվում՝ Կանադա, Ռուսաստան, Ինդոնեզիա, Վենեսուելա, Ավստրալիա, Նոր Զելանդիա:

Գիտնականները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ապրել ծովերի եւ օվկիանոսների ջրերում:

news.am