Ինչի՞ց է կախված վերքերի արագ ապաքինումը
Advertisement 1000 x 90

Ինչի՞ց է կախված վերքերի արագ ապաքինումը

Վերքերի ապաքինման արագության հարցում կարեւոր դեր կարող է խաղալ գենետիկան: Այս մասին նշված է PLOS Pathogens ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Տեխասի տեխնիկական համալսարանի դոցենտ Կալեբ Ֆիլիփսը, ինչպես նաեւ ասպիրանտ Քրեյգ Թիփթոնը այս հետազոտության շրջանակում պարզել են, որ որոշ գեներ կապված են վերքերում բակտերիաների քանակության եւ ընդհանուր ախտածինների առատության հետ: Մեծապես հենց միկրոբիոմից է կախված այն, թե վերքն ինչպես է ապաքինվում եւ որքան ժամանակ է տեւում այդ պրոցեսը: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վերքի միկրոբիոմը որքան բազմազան է, այնքան ապաքինման համար քիչ ժամանակ է պահանջվում:

«Մենք ցույց ենք տվել, որ մարդու գենոմում կան նույնականացվող  հատվածներ, որտեղ դրանց գենոտիպից կախված՝ դրանք, որպես կանոն, վարակվում են որոշակի բակտերիաներով,- ասել է Ֆիլիփսը: – Աշխատանքային վարկածն այն է, որ գենետիկ տարբերություններն ազդում են այն միջոցը ծածկագրող գեների վրա, որով բջիջները փոխազդում են շրջակա միջավայրի եւ միմյանց հետ, ինչը կարեւոր է ինֆեկցիաների բուժման ժամանակ»:

news.am