Առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները վարակում են մակերեսները: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է mSphere-ում:
Չինաստանում անցկացված հետազոտության տվյալները եւս մեկ անգամ ցույց են տալիս շրջապատը մաքրելու կարեւորությունը:
Արդեն հայտնի է, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել օբյեկտների կամ նյութերի միջոցով, որոնց վրա կարող են հայտնվել վիրուսի մասնիկներ:
Գիտնականներն ուսումնասիրել են Չնեդուում 13 լաբորատորիաների օդը, որտեղ հաստատվել են կորոնավիրուսի դեպքեր: Վարակվածներից երկուսի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների:
Մասնագետները նմուշներ են վերցրել դռների բռնակներից, զուգարաններից, լուսանջատիչներից, լոգասենյակից, պահարաններից, սավաններից, բարձերից եւ այլն:
Գիտնականները պարզել են , որ 112 նմուշներից 44-ի վրա եղել է կորոնավիրուս:
Հետազոտողների խոսքով՝ տնային պայմաններում առանց ախտանիշների պացիենտների մեկուսացումը ռիսկ է ստեղծում ընտանիքի մյուս անդամների համար: Այդ տվյալները եւս մեկ անգամ ապացուցում են մակերեսների հետ շփումից հետո ձեռքերը ախտահանելու անհրաժեշտությունը: