
Էրիկա անունով արհեստական բանականությամբ ռոբոտն առաջին անգամ կինոյի պատմության մեջ կկատարի գլխավոր դերը գիտաֆանտաստիկ ֆիլմում: Այս մասին հայտնում է THR-ը:
Հաղորդվում է, որ «դերասանուհու» կերպարը կերտել են գիտնականներ Հիրոսի Իսիգուրոն և Կոխեյ Օհավան: Ֆիլմը պատմում է հետազոտողի մասին, որը փորձում է ստեղծել մարդկային ԴՆԹ-ի կատարյալ մոլեկուլ: Բայց մի պահ նա հասկանում է, որ իր ջանքերի հետևանքն ավելի շատ բացասական է:
«Մենք, իհարկե, շատ տանջվեցինք՝ մոդելավորելու Էրիկայի շարժումներն ու զգացմունքները, որպեսզի նրանից ստեղծեինք ֆիլմի իրական հերոս»,- պատմել է նախագծի պրոդյուսեր Սեմ Խոսեն: