Ե՞րբ է ճիշտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ հանձնել
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է ճիշտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ հանձնել

Կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ կարելի է հանձնել հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց 2 շաբաթ կամ մեկ ամիս հետո: Սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե արդյոք վարակի նկատմամբ իմունիտետ է ձեւավորվում նրանց մոտ, ում մոտ հակամարմիններ են հայտնվել, եւ եթե այո, որքան են դրանք պահպանվում:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, Կոկրեյնովի սիստեմատիկ տեսության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում, ներառվում են հակամարմինների 52 հետազոտություններ, որոնք անցկացվել են Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:

Պարզվել է, որ կորոնավիրուսի ախտանիշների հայտնվելուց մեկ շաբաթ անց թեստավորումը հայտնաբերել է հակամարմիններ միայն 30 տոկոս պացիենտների մոտ: Սակայն հետազոտությունների ճշգրտությունն ավելացել է մինչեւ 72 տոկոս 2 շաբաթ հետո եւ մինչեւ 94 տոկոս 3 շաբաթ հետո:

Հակամարմինների վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում: Գիտնականները դեռ չգիտեն՝ որքան երկար է տեւում հակամարմինների մակարդակի աճը, արդյոք հակամարմիններ հայտնվում են թեթեւ եւ առանց ախտանիշների ընթացքի ժամանակ:

med.news.am