Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը, ի ուրախություն երկրպագուների, նոր գրավիչ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Լուսանկարներում, որոնք արվել են օվկիանոսի ֆոնին, 50-ամյա Ջեյ Լոն փայլում է Guess բրենդի սպիտակ լողազգեստով:
«Ամառվա առաջին հանգստյան օրը»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը