Բլոգերին քննադատել են Ինստագրամ սոցիալական ցանցում կեղծ լուսանկարներ հրապարակելու համար, գրում է Daily Mail-ը:
26-ամյա Ռիաննա Մեյերը հայտնի է ինստագրամյան շարքերով, որոնցում Ամստերդամից բլոգերը ցույց է տալիս սոցիալական ցանցերում հրապարակված շքեղ լուսանկարների իրական կողմը: Մեյերը վստահ է, որ «պետք է ցույց տալ իրականությունը և երիտասարդ աղջիկներին չենթարկել սթրեսի իդեալին հասնելու ցանկության պատճառով, որը նույնիսկ գոյություն չունի»:
Ինչևէ, նա որոշ օգտատերերի կողմից քննադատության է ենթարկվել: Բլոգերի հետևորդները նշել են, որ նրա լուսանկարները կեղծ են, որ նա իրականում չունի կրկնակզակ, որը փորձում է ցույց տալ և նա հրապարակում է անհաջող լուսանկարներ միայն հավանություններ ստանալու համար:
https://www.instagram.com/p/CBsYhZrB7lc/
https://www.instagram.com/p/CBh8Ay1hrYl/
https://www.instagram.com/p/CBbFlpbBGSA/
https://www.instagram.com/p/CBQB7o2hnZw/
Պատրաստեց Անի Գաբուզյանը