Հաստատվել է կապը արյան կարգի և COVID-ի ծանրության միջև
Advertisement 1000 x 90

Հաստատվել է կապը արյան կարգի և COVID-ի ծանրության միջև

Գիտնականները հաստատել են արյան կարգի և կորոնավիրուսի ծանրության միջև կապը, korrespondent.net-ի հաղորդմամբ՝ ասվում է The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Հաղորդվում է, որ անկախ ուսումնասիրություններ են անցկացվել Չինաստանի բժշկական հաստատություններում, ԱՄՆ-ում՝ Կոլումբիական համալսարանում, և Իրանի Մազանդարանի բժշկական համալսարանում:

Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ COVID-19-ի ընթացքը ամենածանրը տանում են երկրորդ կարգի արյուն ունեցողները: Ընդ որում, երրորդ և չորրորդ կարգի արյուն ունեցողների համար հիվանդության ծանր ընթացքի ռիսկն ավելի փոքր է, քան երկրորդ կարգի արյուն ունեցողների համար, բայց ավելի մեծ է առաջինների համեմատ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը