«Շոկի մեջ էի»․ Ալիա Շովքեթը խոսել է Բրեդ Փիթի հետ հարաբերությունների մասին
Advertisement 1000 x 90

«Շոկի մեջ էի»․ Ալիա Շովքեթը խոսել է Բրեդ Փիթի հետ հարաբերությունների մասին

Ամերիկյան դերասանուհի Ալիա Շովքեթը, որին սիրավեպ են վերագրում միլիոնավոր կանանց կուռք Բրեդ Փիթի հետ, վերջապես ընդհատել է լռությունն ու խեսել դերասանի հետ իր «կապի» մասին։

​2019 թվականի աշնանը Շովքեթն անսպասելիորեն գիտակցել է, որ իր անունը հայտնվել է Twitter-ի ու Instagram-ի թրենդների մեջ, սակայն ոչ թե իր դերասանական ու նկարչական տաղանդի, այլ ուրիշ պատճառով։ Դերասանուհու ու Փիթի լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում ու իսկական իրարանցում առաջացրել դերասանի երկրպագուների շարքում։ Փիթը նոր էր ամուսնալուծվել Անջելինա Ջոլիից ու իբր սկսել էր վերականգնել հարաբերությունները Ջենիֆեր Էնիսթոնի հետ։