Իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է այն մասին, թե ինչու է 11 տարվա ամուսնությունից հետո բաժանվել Բրեդ Փիթից:
«Մենք բաժանվեցինք, քանի որ այդպես ավելի լավ էր մեր ամբողջ ընտանիքի համար: Ես միշտ առաջնորդվել եմ մտերիմների բարօրությամբ: Շատերն իմ լռությունը իմ դեմ են օգտագործել, բայց երեխաները գիտեն ճշմարտությունը: Եվ չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվամիջոցներում նրանք հաճախ ստի են հանդիպում, կրկնում եմ, նրանք գիտեն ճշմարտությունը և իրենց կարծիքն ունեն այդ մասին: Իրականում, իմ վեց երեխաները շատ համարձակ և ուժեղ երիտասարդներ են»,- ասել է Անջելինան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը