Աֆրիկացի 81-ամյա թագավորը ամուսնացել է 21-ամյա աղջկա հետ. թագավորն ունի 13 կին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աֆրիկացի 81-ամյա թագավորը ամուսնացել է 21-ամյա աղջկա հետ. թագավորն ունի 13 կին

Նիգերիայից 81-ամյա աֆրիկյան թագավորը 13 կին ունի: Ավելին՝ գրեթե բոլորն իրենց ամուսնու համար որպես դուստր են: Կրտսեր կինը վերջերս նշեց իր ծննդյան 22-ամյակը: Նա ամուսնացավ Լամիդի Ադեյեմի III թագավորի հետ տասնութ տարեկան հասակում՝ հազիվ ժամանակ ունենալով դպրոցն ավարտելու համար:

Հատուկ մտածելակերպ

Մեր հասարակության մեջ որոշ ժողովուրդների բարքերը բացարձակապես անընդունելի են: Աֆրիկայում սովորական է բազմակնությունը կամ ամուսինների միջև տարիքային մեծ տարբերությունը:

Վառ օրինակ է Նիգերիայի թագավորը, որը միանգամից ամուսնացած է տասներեք կնոջ հետ: Բայց ամենից զարմանալին այն է, որ երիտասարդ և գեղեցիկ աղջիկները մեկը մյուսի հետևից ծեր տիրակալից առողջ երեխաներ են ունենում:

«Կենդանի» նվեր աֆրկական թագավորի համար

Ոչ մի կերպ չի տեղավորվում գլխում, բայց Լամիդի Ադեյեմի III-ի վերջին՝ տասներեքերորդ կնոջն ուղղակի նվիրել են: Ավելին՝ աղջկա հայրը՝ դեղագործական ընկերության սեփականատերը, դա արեց որպես երախտագիտության այն բանի համար, որ թագավորը իրենից մեծ գնում է կատարել:

Աղջիկը բացարձակ դեմ չէր, այլ հակառակը՝ նա փայլում էր երջանկությունից, որ ինքն էլ դարձավ թագավորի կինը: Հարսանիքի ժամանակ Անուոլուվապոն տասնութ տարեկան էր, իսկ ծեր թագավորը՝ յոթանասունութ: Հիմա նրանք արդեն չորս տարի ամուսնացած են, աղջիկը առողջ երկվորյակներ է ունեցել Լամիդի Ադեմեմիից:

13 կանանց թագավորական կյանքը

Նիգերիայի տիրակալի բոլոր կանայք ապրում են թագավորական կյանքով: Թագավորը նրանց շատ է երես տալիս. կանայք գնում են ցանկացած թանկարժեք իր և զարդ առանց սահմանափակումների, հաճախում սոցիալական իրադարձությունների և հաճախ ճանապարհորդում: Դատելով լուսանկարներից՝ նրանք բոլորն ուրախությամբ են ամուսնանում ծեր թագավորի հետ:

Ինչպե՞ս է ապրում ամենաերիտասարդ կինը

Վերջին՝ ամենաերիտասարդ կինը խոստովանում է, որ շատ է սիրում իր ամուսնուն: Ըստ Անուոլուվապոյի՝ նա նրան սովորեցրել է կյանքի իմաստությունը:

Ներկա պահին աղջիկը ոչ միայն դաստիարակում է երեխաներին, այլ նաև կյանքն է վայելում․ քաղաքագիտություն է սովորում, իսկ ազատ ժամանակ նա սիրում է լուսանկարվել աֆրիկյան նորաձևության ամսագրերի համար: Երիտասարդ թագուհու մայրը Նիգերիայում հայտնի դիզայներ է, ուստի սա զարմանալի չէ:

blognews.am