
Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը սպորտային տաբատ է կրում, տոպ, սպորտային կոշիկներ։ «Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, ի՛սկ, եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով՝ կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:
Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ: Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ: Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները: