Որքան կարդում, այնքան շատ և նոր բաներ ես բացահայտում թե՛ թագավորական ընտանիքի, թե՛ թագուոհւ մասին: Այսօր կխոսենք այն փաստերի մասին, որոնք այդքան էլ հայտնի չեն հասարակությանը Եղիսաբեթ թագուոհւ մասին:
Նրան ցանկանում էին անվանել Վիկտորյա
Եղիսաբեթ թագուհին 3 անուն ունի՝ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա: Բոլորը նրա հարազատների անուններն են: Ծնվելուց հետո հայրը ցանկանում էր նրան անվանել Վիկտորյա, սակայն վերջին պահին փոխեց որոշումը՝ համարելով դա ավելորդ:
Առաջին հրապարակային ելույթը արել է 14 տարեկանում
1940 թվականի հոկտեմբերի 3-ին առաջին անգամ հանդես է եկել BBC-ի ռադիոյում:
Ունի բեռնատարի վարորդի որակավորում
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց օգնելու ցանկություն է հայտնել: 1945 թվականի փետրվարին սկսել է սովորել բեռնատար մեքենա վարել:
Ամուսնու հետ ծանոթացել է 8 տարեկանում
Եղիսաբեթն առաջին անգամ ամուսնուն տեսել է Արքայական ծովային ակադեմիայում, որտեղ հայրը՝ Ջորջ VI-ը, քրոջ և իր հետ այցելության էր գնացել ծառայողներին: Այդ ժամանակ Եղիսաբեթը 8 տարեկան էր, իսկ ապագա ամուսինը՝ 13: Բայց նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 5 տարի հետո: Դա սեր էր առաջին հայացքից:
Նրա ամուսինը Ռուսաստանի կայսր Նիկոլա Առաջինի սերնդից է
Արքայազն Ֆիլիպի հայրը ՝ արքայազն Անդրեյը, պատկանում էր Հունաստանում տիրող Գլաքսբուրգների դանիական պալատին, իսկ Ֆիլիպի մայրը՝ արքայադուստր Ալիսը, պատկանում էր Բաթտենբերգի ընտանիքին։ Նա ռուս ցար Նիկոլայ I-ի թոռնուհին էր և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի դուստրը՝ Նիկոլայ Երկրորդի կինը:
Ամբողջությամբ՝ blognews.am