69 տարեկան հասակում մահացել է ռուս խորհրդային դերասան Վիկտոր Պրոսկուրինը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է նրա կինը՝ Իրինա Խոնդան։
«Չգիտեմ՝ ինչ ասել, քանի որ դեռ շոկի մեջ եմ։ Ամեն ինչ անսպասելի էր, ինչպես ցանկացած մահ։ Սիրում եմ քեզ։ Հարգում եմ քեզ։ Միշտ կհիշեմ քեզ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Քո Խոնդա»,- գրել է նա։