Մեծահասակ մարդկանց շրջանում, որոնք ազատ ժամերին կատարում են հանձնարարված քանակությամբ աերոբիկայի և ուժային մարզումներ, բոլոր պատճառներով մահվան հավանականությունը նվազում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMJ ամսագրում:
Հետազոտության մեջ ուսումնասիրել են ԱՄՆ-ում 18-85 տարեկան գրեթե 480 հազար մեծահասակների տվյալները, որոնք 1997-ից 2014 թվականներին անցկացված առողջական վիճակի մասին ազգային հարցումների շրջանակում հայտնել են աերոբիկայի ֆիզիկական ծանրաբեռնվածության և ուժային մարզումների քանակի մասին: Այս տվյալներն այնուհետև համեմատել են միջինը գրեթե 9 տարում մահացության վերաբերյալ գրանցումների հետ:
Հետազոտության ժամանակահատվածում մասնակիցների միայն 16 տոկոսն է (76 384) ամբողջությամբ հետևել ֆիզիկական ակտիվության հանձնարարականներին (ծայրահեղ դեպքում շաբաթական 150 րոպե տևողությամբ միջին ինտենսիվության մարզումներ կամ 75 րոպե աերոբիկայի մեծ ծանրաբեռնվածության):
Նրանց համեմատությամբ, ովքեր անտեսել են հանձնարարականները, ուժային մարզումներով զբաղված մարդիկ 11 տոկոսով նվազեցրել են ցանկացած պատճառով մահվան հավանականությունը: Աերոբիկայի ինտենսիվ մարզումների սիրահարների շրջանում հավանականությունը նվազել է 29 տոկոսով: Ակտիվության այս երկու տեսակների համադրումը հանգեցրել է հավանականության 40 տոկոսանոց նվազման: