
Ամերիկյան Կոնեկտիկուտի նահանգի Գիլդֆորդ քաղաքի բնակիչներից մեկն այցելել է իր ընկերոջը, որն ապրում է վարձակալած տանը, և սենյակներից մեկում պատահաբար ընկել է ջրհորը, որը, ինչպես պարզվել է, թաքնված է եղել փայտե հատակի տակ: Տղամարդը մոտ 30 րոպե անցկացրել է ջրով լցված ջրհորի մեջ, մինչև փրկարարների ժամանումը, գրում է 7NEWS-ը:
Ամերիկացու ընկերը վարձակալել է 1843 թվականին կառուցված տուն: Ուսումնասիրելով ինտերիերը՝ հյուրն ընկել է սառը ջրով լի ինը մետրանոց ջրհորի մեջ:
Ամերիկացին լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ոստիկանները հայտնել են, որ նախկինում ջրհորը եղել է դրսում, ինչպես և հարկն է: Այնուհետև դրա վրա տուն է կառուցվել, և ջրհորը փակվել է ոչ ամուր ծածկույթով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը