
Ինդոնեզիայում մեկաչքանի գառնուկ է ծնվել, ում բնակիչները դև են համարել, գրում է The Mirror-ը:
Պիպիխու անունով ֆերմերի գառներից մեկը երկու ձագուկ է ունեցել, որոնցից մեկն ունի ընդամենը մեկ աչք, որը տեղակայված է դեմքի կենտրոնում:
Մուտացիայի պատճառով գառնուկը չի կարողացել ուտել և լավ շնչել: Ֆերմերը օգնություն է խնդրել հարևաններից, սակայն վերջիններս հրաժարվել են օգնել՝ ասելով, որ մեկաչքանի գառնուկը սատանա է:
Գառնուկը մահացել է ծնունդից երկու օր անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը