Անգլիացի գրող Արթուր Քոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին: Նրանք ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքի խախտման մեջ Շերլոք Հոլմսի կրտսեր քրոջ՝ Էնոլա Հոլմսի մասին ֆիլմը ստեղծելիս: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Կինոնկարի հիմքում ընկած է գիտաֆանտաստիկ գրող Նենսի Սփրինգերի գրքերի շարքը Շերլոք Հոլմսի կրտսեր քրոջ մասին: Վերջինիս դերը խաղացել է Միլի Բոբբի Բրաունը:
Հաղորդվում է, որ 2014-ին ժառանգները դադարել են հոնորարներ ստանալ հանրաճանաչ Շերլոք Հոլմսի մասին աշխատանքների համար, որոնք գրվել են մինչև 1923 թվականը, քանի որ դատարանը դրանք ճանաչել է որպես հանրային սեփականություն:
Այնուամենայնիվ, ըստ հայցվորների, ֆիլմը հղումներ է անում Քոնան Դոյլի տասը պատմվածքներին, որոնք ստեղծվել են 1923-1927 թվականների ընթացքում: Դրանց նկատմամբ իրավունքները դեռ պատկանում են գրողի ընտանիքին:
Ըստ ժառանգների, ընկերությունը նախքան ֆիլմը նկարահանելը համաձայնության չի եկել պատմավծքներին հղելու վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում է նրանց:
Էնոլա Հոլմսի մասին պատմող ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի վերջին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը