
Արհեստական ինտելեկտով օժտված Էրիկա Ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում կխաղա գլխավոր դերը: Ֆիլմն առաջինն է, որտեղ ռոբոտը ներգրավված է՝ որպես դերասան, գրում է The Hollywood Reporter-ը:
Կինոնկարի բյուջեն կկազմի 70 միլիոն դոլար:
Ֆիլմը պատմելու է այն գիտնականի մասին, ով հայտնաբերել է, թե որքան վտանգավոր է մարդկային ԴՆԹ-ի բարելավման նրա ծրագիրը: Նա օգնում է փրկվել արհեստական ինտելեկտով կնոջը, որին ինքն է ստեղծել:
Նկարահանումների մեկնարկից առաջ նրանք մանրակրկիտ աշխատել են Էրիկայի հետ՝ մոդելավորելով նրա շարժումներն ու պահվածքը:
Նկարահանումներն արդեն սկսվել են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը