Դերասանը մահացել է կորոնավիրուսից 95 օր ինտենսիվ բուժումից հետո
Advertisement 1000 x 90

Դերասանը մահացել է կորոնավիրուսից 95 օր ինտենսիվ բուժումից հետո

Լոս Անջելեսում COVID-19-ի բարդությունների դեմ մի քանի ամից պայքարելուց հետո մահացել է ամերիկյան մյուզիքլների աստղ, կանադացի 41-ամյա դերասան Նիք Կորդերոն, հայտնել է Daily Star-ը՝ վկայակոչելով նրա կնոջ՝ Ամանդա Քլոթսի խոսքերը։

«Աստծու մոտ՝ երկնքում, եւս մեկ հրեշտակ է հայտնվել։ Իմ թանկագին ամուսինն այս առավոտ մահացավ»,- Instagram-ում գրել է նա։