Ֆիլմը, որում Մայք Ջեքսոնի դուստրը Հիսուսի դերում է, զայրացրել է քրիստոնյաներին
Advertisement 1000 x 90

Ֆիլմը, որում Մայք Ջեքսոնի դուստրը Հիսուսի դերում է, զայրացրել է քրիստոնյաներին

«Սովորություն» ֆիլմը, որում Հիսուսի Քրիստոսի դերը կատարում է Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, զայրացրել է քրիստոնյաներին։ Change.org կայքում պետիցիա է հայտնվել, որը կոչ է անում դադարեցնել ժապավենի տարածումը։

Թեեւ ժապավենի պրեմիերայի օրը դեռ հայտարարված չէ, հայտնի է, որ նկարահանումներն ավարտվել են այս գարնանը։ Ֆիլմում գլխավոր դորում պոռնոմրցանակ ստացածխ դերասանուհի Բելա Թորնն է։

Variety-ի հաղորդմամբ՝ նա ներկայանում է զվարճանալ սիրող կնոջ կերպարում, որը խառնվում է թմրամիջոցների հետ կապված վտանգավոր գործարքին։ Անախորժություններից խուսափելու համար նա քողարկվում է միանձնուհու կերպարում։ Ֆիլմի ընթացքում նրա առաջ մի քանի անգամ հայտնվում է Ջեքսոնը Հիսուս Քրիստոսի կերպարում։

Հանդիսատեսը կարծել է, որ երգչի դուստրը ոչ միայն կխաղա Հիսուսի դերը, այլեւ լեսբիի կմարմնավորի։ Ընդ որում, նախագծի նկարագարությունում նշված չէ, որ Քրիստոսին կներկայացնեն որպես լեսբի։ Պետիցիայի հեղինակները ժապավենն աստվածանարգ են անվանել եւ կոչ են արել բարձրացնել տեղեկացվածությունն «այս քրիստոնեաֆոբ աղբի մասին»։ Այս պահին դրա տակ ստորագրել է 296 հազար մարդ։

news.am