Armday.am-ը գրում է, որ այսօր իրենց ֆոտոխցիկը Երևանի կենտրոնում ֆիքսել է հայտնի կոլեկցիոներ Ռաֆայել Պապյանի՝ RP-1 (Raffael Papian) supercar-ը, որը տեևական ժամանակ՝ մոտ մեկ ամիս է, շրջում է Երևանի փողոցներով։
Գերշքեղ այս ավտոմեքենան հիմնված է Audi R8 կոնցեպտի վրա, ունի V10 մխոց, մարտկոցը Lamborghini է, իսկ ձիաուժը հասնում է մինչև 850-ի…
Այս սուպերքարը համարվում է Raff House-ի հատուկ նախագիծ, որը ստեղծվել է գերմանական հանրահայտ թյունինգային ընկերության՝ Mansory և «Ռեալի Մադրիդ» ֆուտբոլային թիմի մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոյի հետ համագործակցության արդյունքում: Իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Մադրիդում՝ 2013թ-ի սկզբին։ Արտադրվել է 11 մեքենա: Ըստ տարբեր տեղեկությունների մեքենայի արժեքը հասնում է 2 միլիոն դոլարի։
Իսկ թե ինչպե՞ս է մեքենան հայտվել Երևանում և արդյո՞ք նրա ղեկին է հենց ինքը Ռաֆայել Պապյանը կներկայացնենք հաջորդիվ։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Պապյանը հայտնի կոլեկցիոներ է, ինչպես նաև հայտնի է ժամացույցների կոլեկցիոներների աշխարհում:
Նրա ամենակարևոր նախագծերից է նաև RAFFHOUSE-ի ստեղծումը, իսկ 2017-ից սկսած Ռաֆայել Պապյանը բացառապես զբաղվում է իր իսկ սեփական ժամացույցների՝ RaffaelPapian բրենդով: Իսկ հայտնի անկախ ժամագործ Maestro Bernhard Lederer-ը, ով նախկինում Պապյանի հետ միասին նախագծել և ստեղծել է Գագարինի Տուրբիլիոն ժամացույցը, ինչպես նաև Al-Noor Tourbillion-ը, RaffaelPapian բրենդի ժամացույցների մեխանիզմների որակի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Նրա անունը դրոշմվում է RaffaelPapian բրենդի ժամացույցների հակառակ կողմում `որպես շվեյցարական որակի հստակ նշան: