
Ալպերի իտալական հատվածում վարդագույն սառույց է հայտնվել։ Գիտնականների խոսքով՝ Պրեզենա սառցադաշտը վարդագույնով է ներկվել Ancylonema nordenskioeldii ջրիմուռների պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Գիտնականները կարծում են, որ այդ ջրիմուռները կարող են վերջ տալ սառցադաշտին, քանի որ դրանք արագացնում են հալոցքը։ Նախկինում նման ջրիմուռներ նկատվել են Գրենլանդիայի սառցադաշտերում։